Իրան

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

2 րոպեի ընթերցում

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», - ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։

Դիվանագետները նաև քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների ֆոնին քաղաքական երկխոսության և բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղիները։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են  սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր, սակայն հուլիսի 8-ին Միացյալ Նահանգները վերսկսել է հարվածները՝ մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և հայտարարել նեղուցի փակման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում