Հայաստանը մասնակցել է Լայպցիգի գրքի տոնավաճառին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մարտի 21-24-ը տեղի է ունեցել ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ այս տարի ևս մասնակցել է Հայաստանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական տաղավարում ներկայացված են եղել հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Փառատոնի շրջանակներում կայացել են Թորստեն Ֆլայգի, Զառա Սաֆարյանի՝ համապատասխանաբար Հայաստանի և հայկական խոհանոցի մասին գերմաներեն լեզվով հրատարակված գրքերի, ինչպես նաև Արամ Պաչյանի, Գրիգի, Հովհաննես Երանյանի գրքերից գերմաներեն թարգմանված հատվածների ընթերցանություններ, որոնք արժանացել են ունկնդիրների բարձր հետաքրքրությանն ու դրական արձագանքին։

Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն առանձնազրույց է ունեցել Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի հետ։ Վերջինս գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի մասնակցության ակտիվացումն այս տարի։ Դեսպանը հանդիպումներ է ունեցելնաև խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ։

Տեղեկանք.Ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է մի քանի հազար տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ