Մշակույթ

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինտիտուտ-հիմնադրամի և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակի միջև հունիսի 18-ին կստորագրվի համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մատենադարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուշագիրը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ։

«Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել նաև վավերագրական և գիտահանրամատչելի տեսանյութերի ստեղծման, փոդքասթների, կրթական ծրագրերի և թվային հարթակներում տեղեկատվական նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։

Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում