Մշակույթ

Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը

2 րոպեի ընթերցում

Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը

Կառավարությունը հաստատել է որոշում, որով 63 միլիոն 735 հազար դրամ կհատկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացումն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 9–ի նիստում։

Կոնգրեսը կանցկացվի հուլիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս տարվա միջոցառումը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։

Որոշման հիմնավորման համաձայն՝ կոնգրեսի օրակարգում կլինեն միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ տարվա ընթացքում հայագիտության զարգացմանը նպաստող ծրագրերը, համագործակցությունը միջազգային հայագիտական ամբիոնների հետ, ձեռագրական կենտրոնները և հայերեն գրավոր ժառանգության հավաքածուները, ինչպես նաև նոր հրատարակությունները։

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև առանձին գիտական նիստ՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն։

Միջոցառմանը մասնակցությունը հաստատել են միջազգային հեղինակավոր հայագետներ, պրոֆեսորներ և օտարազգի երիտասարդ գիտնականներ։

Կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի նաև «1 տարվա Հավերժությունը» ցուցադրությունը, որի առանցքում կլինի ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 13-րդ դարի մեծարժեք մատյանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայագիտական միջազգային կոնգրեսը դարձել է Հայաստանի գիտական, մշակութային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների համադրման ինստիտուցիոնալ հարթակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում