Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու հարցին:

«Ես ընդամենը զանգահարել եմ Բորիս Մուրազիին ու հարցրել հոդվածի մասին, որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում։ Հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրողների, և դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ, չճշտված աղբյուրից չտարածվեն, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը։

Նա նշեց, որ Բորիս Մուրազիի հետ խոսել է այն հրապարակման շուրջ, ըստ որի, ոստիկանապետին է զանգահարել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը.«Հոդվածում հստակ գրված էր, համոզմունք էր հայտնած, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի՝ ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասաց ոստիկանապետը։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ