Իրավունք

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Դատախազությունը հունիսի 6-ին միջնորդություններ էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին։ Կոմիտեն նույն օրը դիմել էր Դատախազություն՝ Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ  ԿԸՀ ներկայացնելու հարցով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում