Իրավունք

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով դատախազը դիմել է ԿԸՀ

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով դատախազը դիմել է ԿԸՀ

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարն է։ «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան անցնելու շեմը և ներկայացված կլինի նոր ձևավորվելիք խորհրդարանում, հետևաբար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել էր լքել երկիրը, սակայն օդանավակայանում նրան հայտնել էին, որ նրա ելքը երկրից արգելված է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ Քոչարյանը նախօրոք պլանավորած եռօրյա այց ուներ արտերկիր։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում