ԵվրԱսՏՀ-ի գագաթնաժողովում ստորագրվել է արժութային ոլորտում համագործակցության հայեցակարգը, ԵվրԱսՏՀ-ի նոր նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ընտրվել է Եվրասիական տնտեսական հանրակցության նոր նախագահ: ԵվրԱսՏՀ-ի միջպետական խորհրդի հերթական նիստը հաջորդ տարվա հունիսին կկայանա Մինսկում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը վայր է դրել ԵվրԱսՏՀ-ի նախագահի լիազորությունները: Նազարբաեւի ասելով, ԵվրԱսՏՀ-ն «նպաստել է անդամ բոլոր պետությունների էկոնոմիկայի աճինե: 2000-ից մինչեւ 2004 թվականը մասնակից բոլոր երկրներում տնտեսական աճ է դիտվել: Բելառուսում աճը կազմել է 6,5 տոկոս, Ղազախստանում՝ 10,3, Ղրղզստանում՝ 4,8, Ռուսաստանում՝ 6,2, Տաջիկստանում՝ 9,7: 2004 թվականին ԵվրԱսՏՀ-ի երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 28 մլրդ ԱՄՆ-ի դոլար, 2003 թվականի համեմատությամբ ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով: Ղազախստանի նախագահը հայտարարել է ԵվրԱսՏՀ-ի միջպետական խորհրդի այսօրվա նիստի երեք գլխավոր արդյունքների մասին: Մասնավորապես, ԵվրԱսՏՀ-ի երկրների նախագահները քննարկել են հետագա աշխատանքը ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵվրԱսՏՀ-ի միջպետական բանկի ստեղծման շուրջ: Այդ բանկում 1,5 մլրդ դոլար ծավալով առաջին մուծումը կանեն Ռուսաստանը եւ Ղազախստանը: ԵվրԱսՏՀ-ի երկրները նաեւ էականորեն առաջ են գնացել մաքսային սակագների միասնականացման համաձայնեցման հարցում, նշել է Ղազախստանի ղեկավարը, ավելացնելով, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մոտ են այն սահմանագծին, երբ կմիասնականացվի այդ երկրների միջեւ մաքսային սակագների 75 տոկոսը: «Ինտեգրման զարգացումը շարունակվում էե,-ԵվրԱսՏՀ-ի գործունեությունն ամփոփել է Նազարբաեւը: ԵվրԱսՏՀ-ի միջպետական խորհրդի նիստի արդյունքներով մասնակից երկրները ստորագրել են մի շարք համատեղ փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են արժութային ոլորտում համագործակցության հայեցակարգը, ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության համաձայնագիրը, էկոնոմիկաների զարգացման հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայնեցման կարգը:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան