Արշակ Կարապետյանի նշանակումը ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդարանական Արշակ Կարապետյանի մասին նախկինում իր արած դիտարկումներին, թե ինքը տարօրինակ է համարել, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը աշխատում է որպես ռազմական կցորդ: «Եթե տեսանյութն ամբողջությամբ եք նայել, ես տարօրինակ չեմ համարել դա, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե չի՞ տեսնում հակասություն նախկինում Կարապետյանի մասին իր արած հայտարարությունների և նրա ներկայիս նշանակման հետ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հարցին երեկ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարը, և իրեն բավարարել է Փաշինյանի պատասխանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ Արշակ Կարապետյանին ինքն է նշանակել և համոզված է, որ նա իր պարտականությունները կկատարի: «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկը պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին», - հայտարարել էր Փաշինյանը։

Հայերեն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ