ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։
Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։