Հայաստան

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թոմ Վան Կամպենի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և խորհրդարանական մակարդակում փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հեռանկարներին։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի առնչվող թեմաներ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում