ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել
1 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել և մանդատ տրամադրել 12 թեկնածուի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան արձանագրությունն ընդունվել է ԿԸՀ-ի հուլիսի 21-ի նիստում՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Մանդատներ են ստացել Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը և Մեսրոպ Մանուկյանը։
Կարդացեք հոդվածը` Español