Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց
1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում աշխատավարձ չի ստանալու, իսկ խմբակցությունը պարգևավճար չի ստանալու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Ես Ազգային ժողովում աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը»,-ասել է նա։
Կարապետյանը նաև անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու առաջադրելուն՝ նշելով, որ դաշինքն այդ հարցով դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
Կարդացեք հոդվածը` Русский