Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին առանձին շրջաններում, 7-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին ժամանակ առ ժամանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում