Արայիկ Հարությունյանը համաձայն չէ պնդումներին, թե միայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշով «Իմ քայլը» մեծամասնություն կկազմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն կկազմի: «Դուք տեսել եք 2017 թ. ընտրություններին ինչպես են աշխատում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ընտրատարածքներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց նա՝ ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը:

Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը արդյո՞ք լինելու է «Նիկոլ՝ վարչապետ»-ը, որպեսզի դաշինքը վարչապետի վարկանիշով ձայներ ստանա, Հարությունյանը պատասխանեց. «Ներկայում մեր համապատասխան խումբը քննարկումներ է անցկացնում և մարտավարություն է մշակում: Երբ որ կհրապարակվի, դրանից հետո կքննարկենք կարգախոսի տարբերակները: Սրանք խորհրդարանական ընտրություններ են, որոնց մասնակցում են քաղաքական ուժեր իրենց առաջին թեկնածուներով և բոլոր կոմպոնենտներն էլ լինելու են քարոզչական հնարքների շրջանակում»:

Արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ չմեծամտանալու խորհրդին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք մեծամիտ չենք: Յուրաքանչյուրին մրցակից ենք համարում և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին լինելու է մեր քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը»:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա