Արայիկ Հարությունյանի համոզմամբ, ՔՊ կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում: Այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ քարոզարշավի տրամաբանությունը վերջնական որոշենք, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո առիթ եմ ունեցել անդրադառնալու ռեյտինգայինի թեկնածուների խնդրին, երբ ցուցակի ամբողջական պատկերը կլինի, նոր կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը: Լրագրողի այն հարցին, թե պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կարո՞ղ է լինել ՔՊ-ի ցուցակում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:

«Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա: Ինչո՞ւ պետք է դուր գա, որովհետև այն սկզբունքները, որոնք դրված են ձևավորման հիմքում, այն է՝ մարդը պետք է ունենա քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, դրանք կիրառելու կարողություն, կարևոր են: Ցուցակի հետ կապված քննարկումները շարունակվում են»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ՔՊ-ի ցուցակում լրագրողներ կա՞ն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի մտաբերում:

Թե ով կլինի ընդդիմություն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժողովուրդը ընտրությունների արդյունքում կձևավորի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք:

Հայերեն

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը