Նիկոլ Փաշինյանը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի Վանաձորում կայացած նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում ապրիլի 20-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջից, նիստին մասնակցել են կուսակցության Լոռու մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։