Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններում  «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի իրավաբան Նելլի Հարությունյանը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններում  «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի իրավաբան Նելլի Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը պետք է գլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության գրասենյակից։

«Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների, ապահովել մեր երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:

Այսպիսով, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։

Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը,հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ,ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում