Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը նոր Գերագույն մարմին է ընտրել

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը նոր Գերագույն մարմին է ընտրել

Հայաստանում Հունիսի 15-ին իր աշխատանքներն է ավարտած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները,  առաջնահերթություններն ու անելիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

 Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.

Իշխան Սաղաթելյան,

Աշոտ Սիմոնյան,

Թադևոս Ավետիսյան,

Գեղամ Մանուկյան,

Տիրան Խաչատրյան,

Պետրոս Մեղրյան,

Հակոբ Մաթիլյան,

Իգոր Սարգսյան,

Կարեն Խանլարյան,

Խաչատուր Ստեփանյան,

Գերասիմ Վարդանյան,

Արգիշտի Գևորգյան,

Քրիստինե Վարդանյան։

ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում