Միջազգային

ԱՄՆ-ում ռումբերի առաքման մեջ մեղադրվողի մոտ հնարավոր թիրախների ցուցակ են գտել. NBC

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ռումբերի առաքման մեջ մեղադրվողի մոտ հնարավոր թիրախների ցուցակ են գտել. NBC

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ինքնաշեն պայթուցիկ սարքերով ծանրոցների առաքման մեջ մեղադրվող Սիզար Սեյաքի մոտ հայտնաբերվել Է հնարավոր թիրախների ցուցակ, որն ավելի քան 100 մարդու անուն Է ներառում: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրավապահ մարմիններում հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) աշխատում Է կապի մեջ մտնել բոլոր այն անձանց հետ, ովքեր թվարկված են ցուցակում, եւ նախազգուշացնել նրանց: NBC-ի նյութում կոնկրետ անուններ չեն բերվում: Քննիչները չեն բացառում, որ մեղադրյալը կարող Է ավելի շատ ռումբեր ուղարկած լինել, քան հայտնաբերվել են:

Հոկտեմբերի 29-ին Սեյաքը Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) առաջին անգամ կանգնել Է դատարանի առաջ, որտեղ պաշտոնական կարգով նրան ընթերցել են մեղադրանքները: Դատախազությունը նրան զրկել Է մինչեւ դատավարության սկսվելը գրավով դուրս գալու հնարավորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում