Սփյուռք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքի էջում:

Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում, հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ Ազնավուրի ունեցած կարևոր նպաստը միջազգային շրջանակներում հայ ժողովրդի արդար դատի ճանաչման գործում: Հայրապետը նաև հիշատակել է մեծ երգչի կարևոր դերը անկախացումից հետո Հայաստանի հզորացման ու ծաղկման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում