ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի սեպտեմբերի 21-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանը: Ավագյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Սմիռնովն է: Վերջինս ռեկորդ է սահմանել այս քաշային կարգում՝ անցկացրած 13 մենամարտերում չի կրել ոչ մի պարտություն:
Մենամարտի օրը հատուկ է ընտրված, քանի որ դա Հայաստանի անկախության օրն է:
«Նախորդ մենամարտից բավականին ժամանակ է անցել, և ժամանակ կա մենամարտին պատրաստվելու համար: Արդեն մարզումներս սկսել եմ, հիմնական շեշտը դրված է ֆիզիկական պատրաստության վրա: Հակառակորդս լուրջ բռնցքամարտիկ է: Իր մասին խոսում է ռինգում ունեցած իր արդյունքը»,-ասաց Ավագյանը:
Արամ Ավագյանը պաշտպանելու է WBC International Silver գոտին: