Սպորտ

«Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի 

1 րոպեի ընթերցում

«Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբին են միացել երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 25-ամյա կոնգոցի հարձակվող Կաբանգու Կադիմա Ջոնսը «Շիրակ» է տեղափոխվել հունգարական «Հոնվեդ» ակումբից, որտեղ հանդես է եկել 16 տարեկանից։

19-ամյա հենակետային կիսապաշտպան Մուսա Դիակիտեն Մալիից մեր ակումբ է տեղափոխվել իսպանական «Սիլտուրալ Լեոնեսա» թիմից։

Երկու ֆուտբոլիստի հետ էլ կնքվել է երկու տարվա պայմանագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում