Երևանում շոգ եղանակով պայմանավորված ավելացել են շտապօգնության կանչերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շատացել են շտապօգնության կանչերը, և հիվանդների թվում շատ են սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Հատկապես վերջին երկու օրերին շտապօգնության կանչերն ավելացել են, և դրան շատ է նպաստում այս ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Հիմնականում սրտանոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել, և վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը: Նախկինում միջինը 18-20 տոկոսն էին հոսպիտալացվում, իսկ այս օրերին 25 տոկոսն է հիվանդանոց տեղափոխվում»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Մինչ այս շոգ օրերը, ՇԾ տնօրենն ընդգծեց, որ օրական ունեցել են 650-680 կանչ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 700-ը: Հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 3-ը ժամը 09:00 շտապօգնության ծառայությունում գրանցվել է 723 կանչ, և դիմողներից 175-ը հոսպիտալացվել են:

Եզրափակելով խոսքը՝ Ստեփանյանն ասաց, որ կանչերի թվում առաջին տեղում են սրտանոթային, ապա սուր շնչառական հիվանդություններն ու տարբեր տեսակի վիրուսները:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին