Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Կոլումբիայի որոշումը՝ ճանաչելու Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք Անկարան համարում է Սիրիայի օկուպացված տարածք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան վճռականորեն դատապարտում է Կոլումբիայի հայտարարությունը, որը, ըստ թուրքական կողմի, ուղղված է Գոլանի բարձունքների իսրայելական օկուպացիայի օրինականացմանը։

Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևին և իրավական ուժ չունեն։

Անկարան միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Գոլանի բարձունքների և Սիրիայի հարավային տարածքների իսրայելական օկուպացիային, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանությանն ու կայունությանը սպառնացող գործողություններին։

«Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանը, ինչպես նաև երկրում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 10-ին Կոլումբիայի կառավարությունը հայտարարել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում