1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և նորերի տեղադրման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից, նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է։ Այն նպատակ ունի բարելավել ուղևորների հարմարավետությունն ու բարձրացնել սպասարկման որակը։