Երևան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը այցելել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի «Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանչական կենտրոն»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնն ապահովում է լսողության խնդիրներ ունեցող անձանց կապը բուժհաստատությունների, բանկերի, պետական և այլ ծառայություններ մատուցող կառույցների հետ՝ նպաստելով նրանց լիարժեք ներառմանը։  Միայն 2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կենտրոնի միջոցով սպասարկվել է 4111 զանգ։ Քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին շտապօգնության ծառայությունից օգտվելու դժվարությունները։ Մշակվել է այնպիսի եղանակ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն պարզել շահառուի գտնվելու վայրը։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլորի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում