Երևան

«Երևան» բժշկագիտական կենտրոնում ակնային մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով

1 րոպեի ընթերցում

«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է գերժամանակակից նորագույն սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը և տեսողական մի շարք այլ խնդիրներ լուծել ավելի արագ և արդյունավետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Նորարական տեխնոլոգիայի շնորհիվ սարքը հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս արագ:

Համակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա կատարումը, իսկ հավաքված տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում