Նոր Նորք վարչական շրջանում քանդվել է ինքնակամ շինություն
1 րոպեի ընթերցում

Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի հ. 31 շենքին հարակից տարածքում իրականացվել են առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինության քանդման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքի պաշտոնական էջից, շինության քանդման աշխատանքների արդյունքում տարածքը ազատվել է ինքնակամ կառույցից՝ ապահովելով տարածքի պատշաճ օգտագործման և պահպանման համար անհրաժեշտ պայմանները։