Տարածաշրջանային

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կենտրոնական Սպահան նահանգում հունիսի 2-ին ռազմական ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրանական Tansim գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Դաստջերդ բնակավայրից ոչ շատ հեռու: Օդանավի անձնակազմի երկու անդամները ողջ են մնացել:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ջոկատները: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում