Սպորտ

Սա իմ մինչ այս ունեցած մենամարտերից ամենակարևորն էր. Արամ Ավագյան

1 րոպեի ընթերցում

Սա իմ մինչ այս ունեցած մենամարտերից ամենակարևորն էր. Արամ Ավագյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, WBC International Silver տիտղոսակիր Արամ Ավագյանը կարևորում է WBC International Silver գոտու նվաճումը:

«Ես կարողացա իմ առջև դրված խնդիրը ի կատար ածել և հաղթել մրցակցիս: Հիմնականում շեշտը դրված էր «երկրորդ համարի» բռնցքամարտիկի տակտիկայով գործելու մեջ: Սա իմ մինչ այս ունեցած մենամարտերից ամենակարևորն էր, քանի որ նժարին դրված էր WBC International Silver գոտին: Առաջիկա անելիքների մեջ կարծում եմ կլինի այն, որ կպաշտպանեմ տիտղոսս և կփորձեմ ձգտել չեմպիոնության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագյանը:

Իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում Ավագյանը մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և դարձավ WBC վարկածով International Silver գոտու հաղթողը: Արամ Ավագյանը մինչ այս 8 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում