«Մունդիալ-2018»-ից առաջ. ՊԵՐՈՒՆ, որը խմբում կարող է խառնել բոլորի «խաղաթղթերը»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուն ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում բարդ խմբում չէ, բայց մրցակցության պակաս չի զգա: Խմբային փուլից դուրս գալու «կարմրասպիտակներին» հարկավոր է գոնե չպարտվել Ֆրանսիային, նաև հաղթել Դանիային, կամ Ավստրալիային:

Պատմական ակնարկ…

Ֆուտբոլի Պերուի ազգային թիմը կազմավորվել է 1927 թվականին: Պերուական ֆուտբոլի հաջող շրջան է համարվում 1930-70-ական թվականները: Պերուի ազգային ընտրանին երկու անգամ հաղթել է «Copa America»-ում (1939, 1975): Իսկ ահա ֆուտբոլի աշխարհի առաջնություններում հարավամերիկյան թիմը մասնացել է 4 անգամ: Առաջին անգամ 1930 թվականի անդրանիկ Մունդիալում Պերուն պարզապես տապալեց ամբող մրցաշարը` ոչ միայն հաղթանակեր չտոնելով, այլ երկու հանդիպումն էլ խմբային փուլում ավարտեց պարտությամբ: Մեքսիկայի 1970 թվականի առաջնությունում Պերուն 4-րդ խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն փլեյ-օֆֆ փուլում պարտվեց ապագա չեմպիոն Բրազիլիայի ազգային թիմին:8 տարի անց` 1978 աշխարհի առաջնությունում, դուրս եկավ խմբից, սակայն նորից պարտվեց ապա չեմպիոնների` արգենտինացիներին:Եվ վերջին Մունդիալը, որին «կարմրասպիտակները» մասնակցել են հեռավոր 1982 ԱԱ-ն էր, որտեղ իսպանական դաշտերը կրկին անհաջող էին: Խմբային փուլում թիմը միայն վերջինն էր: Պերուի ազգային հավաքականը 6 անգամ նվաճել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալները: «Բոլիվարական խաղերի» 6-ակի հաղթող է: Պերուի թիմում ռեկորդային հանդիպումներ անցկացրել է Ռոբերտո Պալասիրոն, ով 127 խաղում խփել է 19 գոլ:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

«Կարմրասպիտակներին» Ռուսաստանը մեկնելու ուղեգիրը հեշտ չտրեց: Հարավամերիկյան որակավորման փուլում Պերուն 18 խաղում հաղթեց 7-ում, 6-ում պարտվեց և միայն 5-ն ավարտելով ոչ-ոքի խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը` ստիպված լինելով մասնակցել անցումային խաղերին: Պերուն, մրցելով Նոր Զելանդիայի թիմի հետ, երկու խաղերի 2:0 հաշվով հաղթեց և ստացավ բաղձալի ուղեգիրը:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Պերուն Մունդիալում ընդգկրվել է C խմբում և փորձելու է հաղթել Ֆրանսիային, Ավստրալիային և Դանիային: Հարավամերիկացիները աշխարհի առաջնության առաջին խաղը կանցկացնեն Սարանսկում` մրցելով Դանիայի հետ: Հաջորդիվ` հունիսի 21-ին կխաղան Ֆրանսիան և Պերուն, իսկ Սոչիի «Ֆիշ» մարզադաշտում խմբի վերջին խաղում Պերուն կփորձի գերազանցել Ավստրալիային:

Հավաքականը…

«Կարմրասպիտակները» 21-րդ առաջնության ներկայացրել են հետևյալ հայտացուցակը` դարպասապահներ. Պեդրո Գալեսե («Վերակրուս»), Խոսե Կարվալյո («Ունիվերսիտարիո»), Կարլոս Կասեդա («Ունիվերսիտարիո»): Պաշտպաններ. Լուիս Աբրամ («Վելես Սարսֆիլդ»), Լուիս Ադվինկուլա («Լոբոս»), Միգել Արաուխո («Ալյանսա Լիմա»), Ալդո Կորսո («Ունիվերսիտարիո»), Նելսոն Լոյոլա («Մելգար»), Կրիստիան Ռամոս («Վերակրուս»), Ալբերտո Ռոդրիգես («Աթլետիկո Խունիոր»), Անդերսոն Սանտամարիա («Պուեբլա»), Միգել Տրաուկո («Ֆլամենգո»): Կիսապաշտպաններ. Պեդրո Ակինո («Լոբոս»), Վիլդեր Կարտախենա («Վերակրուս»), Կրիստիան Կուեւա («Սան Պաուլու»), Էդիսոն Ֆլորես («Օլբորգ»), Պաոլո Ուրտադո («Վիտորիա»), Սերխիո Պենիա («Գրանադա Բ.»), Անդի Պոլո («Պորտլենդ»), Ռենատո Տապիա («Ֆեյենորդ»), Յոսիմիր Յոտուն («Օռլանդո Սիթի»): Հարձակվողներ. Պաոլո Գերերո («Ֆիամենգո»), Անդրե Կարիլիո («Բենֆիկա»), Ռաուլ Ռուիդաս («Մորելիա»),Ջեֆերսոն Ֆարֆան(«Լոկոմոտիվ»):

Պերուի ազգային թիմը 2015 թվականից մարզում է արգենտինացի ֆուտբոլիստ Ռիկարդո Գարեկան: Հարավամերիկացիները մեծ ակնկալիքներ ունեն Գարեկանից: Պերուն խմբից դուրս գալու միջին հնարավորություն ունի, նույնքան, որքան Դանիան, բայց առավել շատ, քան Ավստրալիան:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Պերուն զբաղեցնում է 11-րդ տեղը:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը