Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ հրապարակային բանավեճը շարունակություն է ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որով վերջինս հակադարձել էր «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հնչեցրած մտքերին: Արմեն Գրիգորյանն ընդգծում է՝ այդ հարցում իրենք ունեն աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։

«Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին»,- նշում է Արմեն Գրիգորյանը։

Նա շեշտում է, որ ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը. «Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա»:

Արմեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ինքը ներդնելու է իր ամբողջ ներուժը։ «Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»,- եզրափակել է Արմեն Գրիգորյանը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դեմ է «Ազգ-բանակ» հայեցակարգին, որովհետև հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա: Նա համոզված է, որ ժողովուրդը սիրում է իր հայրենիքը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակ»-ի անհրաժեշտություն չունի:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին զարմացրել են Արմեն Գրիգորյանի դիտարկումները: Նա, արձագանքելով Արմեն Գրիգորյանի դիտարկումներին, նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Վիգեն Սարգսյանի խոսքով, այն, ինչ Արմեն Գրիգորյանը ներկայացնում էր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չի կարողանա մատնանշել:Նա Արմեն Գրիգորյանին խորհուրդ է տվել չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը