Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։ 

Մասնավորապես, ընդգծվել է էներգետիկայի ոլորտում և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցի շրջանակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում