Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեու թյան մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Արմեն Գրիգորյանը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։