Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Վերոնշյալի համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում