Իրան

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերը վերսկսված փոխհրաձգության վերաբերյալ։ Նա մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։ 

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններից, այդ թվում՝ Իրանում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հարվածից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակիչների դեմ ուղղված բոլոր հարձակումները։ Նա հիշեցնում է, որ բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները, այդ թվում՝ տարբերակման, համաչափության և նախազգուշական միջոցների կիրառման սկզբունքները», - հավելել է նա։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը հորդորում է Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ հավելելով, որ համապարփակ և կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում