ՀՀ ԱԽ քարտուղարը Գդանսկում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ Գդանսկում Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։