Աշխարհ

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

1 րոպեի ընթերցում

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Երկու ուկրաինացիներ վնասվածքներ են ստացել Գերմանիայի Բավարիա երկրամասի Աուգսբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի անցումում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Քննիչները հայտնել են, որ 17-ամյա աղջիկը և 18-ամյա երիտասարդը վնասվածքներ են ստացել այն ժամանակ, երբ պարզապես անցնում էին այդ վայրով։ Գիշերային միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի ժամով փակել է երթևեկությունը քաղաքի կենտրոնում՝ հետաքննություն իրականացնելու նպատակով, քանի որ երկաթուղային կայարանի ներսում հայտնաբերվել էր ևս մեկ կասկածելի առարկա։ Այդ ընթացքում ամբողջությամբ դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը Մյունխեն-Շտուտգարտ ծանրաբեռնված ուղղությամբ։

Պարզվել է, որ հայտնաբերված առարկան վտանգ չի ներկայացնում, սակայն գիշերային պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, և ընթանում է հետաքննություն։ Պայթյունի հետևանքով ջարդվել են կայարանին հարող խոշոր շենքային համալիրի պատուհանները, որտեղ տեղակայված են մի շարք բժշկական գրասենյակներ և խանութներ։ Ոստիկանությունը չի հաստատել այն ենթադրությունը, թե միջադեպը կարող էր նպատակաուղղված հարձակում լինել այդ ձեռնարկություններից որևէ մեկի դեմ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում