Աշխարհ

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

2 րոպեի ընթերցում

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այնպիսի միջադեպերը, ինչպիսին, օրինակ, անցյալ ամիս Գերմանիայում ռուսական անօդաչու թռչող սարքերի դիվերսիան էր, դարձել են նորմա՝ ազդարարելով ԵՄ ներսում Ռուսաստանի ակտիվության ավելացման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Լայպցիգի դեպքը Եվրոպական միությունում առաջացրեց լարվածության նոր մակարդակ, որն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, սակայն այն ավելի վտանգավոր դարձող միջադեպերի լայն շղթայի մի մասն է», - հայտարարել է ֆոն դեր Լայենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Եվրոպացիները բախվում են դաժան իրողության. սա նոր իրականությունն է։ ԵՄ-ն պետք է ավելի արագ և արդյունավետ արձագանքի Ռուսաստանի անխոհեմությանը»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Ավելի վաղ Լայպցիգի «Հալլե» օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ սարքով հագեցած անօդաչու թռչող սարք։ Այն վնասազերծվել էր պայթուցիկ սարքերի վնասազերծման ռոբոտի միջոցով։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է։ 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում