Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին ամբողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 6-8 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` Русский