Քաղաքականություն

Ալիևի խոսքերի նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանգեցնում է նոր սպառնալիքների հնչեցման. Բալայան

1 րոպեի ընթերցում

Ալիևի խոսքերի նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանգեցնում է նոր սպառնալիքների հնչեցման. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը խրախուսել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին սպառնալ պատերազմի բռնկմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայությունը քաջալերեց պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»,- գրել է Բալայանը:

Զաքիր Հասանովը փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում