Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման  գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդմանգիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամականհանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք այդ իրադարձությանը»,-ասաց նա: Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա:

Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, եւ դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց Սաջադին:

Նա եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն են իրականացնում: «Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում եւս համագործակցություն ձեւավորել»,-հավելեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1000 ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Հայերեն English

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս