«Լոռի»-ն երկարաժամկետ պայմանագրեր է կնքել աֆրիկացի ֆուտբոլիստների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոռի»-ն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Իբրահիմ Ֆուսեինիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գանացի 18-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է տեղի «Զեյն Յունայթեդ» ակումբից:
Ֆուսեինին «Լոռի»-ի ճամբարում էր նախորդ տարվա աշնանից և մասնակցել է ընկերական հանդիպումներին:
«Լոռի»-ն երկարաժամկետ պայմանագիր է կնքել նաև 18-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հետ, որը ևս նախորդ աշնանից գտնվում էր ակումբի ճամբարում: