Միջազգային

Մեքսիկայում հայտնաբերել են անօրինական ճանապարհով ԱՄՆ անցնել ցանկացող 100 ներգաղթյալի

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում հայտնաբերել են անօրինական ճանապարհով ԱՄՆ անցնել ցանկացող 100 ներգաղթյալի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի բանակը հայտնաբերել է Կենտրոնական Ամերիկայից ավելի քան 100 անօրինական ներգաղթյալների, ովքեր գաղտնի ճանապարհով փորձում էին հատել ԱՄՆ սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մեքենան, որում գտնվել են ներգաղթյալները, կանգնեցվել է Տամաուլիպաս նահանգում: Բոլոր միգրանտները եղել են առանց ուտելիք և ջուր: «Փրկված օտարերկրացիների խմբում 83 գվատեմալացիներ, 17 հոնդուրասցիներ և 9 սալվադորցիներ են, ովքեր մտադիր էին անցնել ԱՄՆ»,- ասվում է Մեքսիկայի ներգաղթի ազգային ինստիտուտի կողմից տարածված հայտարարության մեջ:

Ներգաղթյալների շարքում եղել են 39 երեխա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում