Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելիս ոճս փոխվում է. Արամ Ավագյան
1 րոպեի ընթերցում
![Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելիս ոճս փոխվում է. Արամ Ավագյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917016.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի կարծիքով, պրոֆեսիոնալ ռինգում յուրաքանչյուր մենամարտից հետո մարզիկը կատարելագործվում է:
«Վերջին մենամարտից առաջ հավաք անցկացրեցինք Ծաղկաձորում և լավ մարզավիճակում էինք: Մարզումների ընթացքում հղկել էինք մեր ունակությունները: Լավ մարզավիճակում էի, այդ ամենի հետ նաև ռինգում մարզչիս խորհուրդները լսելով՝ ճիշտ կատարեցի իմ առջև դրված խնդիրը: Դեռևս առաջիկա անելիքների մասին ոչինչ հայտնի չէ: Առաջին մենամարտիցս հետո ամեն մի մենամարտում զգում եմ, որ ոճս փոխվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագյանը:
Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ, որոնցից 6-ում էլ հաղթել է, իսկ 4-ում մրցակցին գերազանցել նոկաուտով: