Հայաստանի պատանեկան թիմը շախմատային օլիմպիադայում 4-րդն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստան Ահբեդաբադ քաղաքում ավարտվեցմինչև 16տ. շախմատի Օլիմպիադան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հավաքականը 16 թիմային միավորով գրավեց առաջին հորիզոնականը: Հնդկաստանի առաջին հավաքականը 15 թիմային միավորով դարձավ երկրորդը, իսկ Իրանի հավաքականը 14 թիմային միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի պատանեկան հավաքականը 12 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:

Մեր մասնակիցները ցույց տվեցին հետևյալ արդյունքները. առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Արամ Հակոբյանը 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և 1 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 2-րդ խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 3 կետով բարձրացրեց իր վարկանիշը: Դավիթ Միրզոյանը (3-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 10 կետով բարձրացրեց իր վարկանիշը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր և 7 կետով նվազեցրեց իր վարկանիշը: Մեր թիմի պահեստային խաղացող Աննա Սարգսյանը մասնակցեց 4 մրցախաղերի և 4 հնարավորից վաստակեց 4 միավոր, ինչպես նաև 31 կետով բարձրացրեց իր վարկանիշը:

Հայերեն

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում