Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

2 րոպեի ընթերցում

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը խոսել է առաջիկա աշխարհի առաջնությունում իր սպասելիքներից։

«Այս օրերին արդեն վերջին հավաքներն ենք անցկացնում: Նախապատրաստական փուլերը բարեհաջող անցկացրել ենք ու մի քանի օրից մեկնելու ենք Չինաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս աշխարհի առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար: Տղաներ ունենք, որոնք պետք է պայքարեն մեդալների համար, իսկ մյուս տղաներն էլ իրենց արդյունքները պետք է բարելավեն: Ինչու ոչ,  նաև պետք է վարկանիշային միավորների համար էլ պայքարենք: Այժմ մեր տղաները բավականին լավ մարզավիճակում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բաց մարզման ընթացքում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ասաց Փիլոսյանը:

Ըստ մասնագետի` քաշային կարգերում խնդիրներ չկան ու մասնակիցների, նույնիսկ ոչ առաջին ենթախմբերում հանդես եկողների առաջադրանքը բարձրացրած կիլոգրամների բարելավումն է:  

«Մենք ակնկալիքներ ունենք մեր բոլոր մարզիկներից, իսկ մեդալային սպասումներ ունենք Վարազդատ Լալայանից, Գարիկ Կարապետյանից։ Եվ, ինչու ոչ, նաև մյուսներից»,-հավելեց նա:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ր Չինաստանի Նինբո քաղաքում: Այս աշխարհի առաջնությամբ մեկնարկում են վարկանիշային մրցաշարերը Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում