Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հյուրընկալեց Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին հիմնականում դիրքային պայքար էր ծավալվում, սակայն հանդիպման միջմանասում արդեն «ԱԶ Ալկմար»-ն առավել շատ էր տիրում թե՛ գնդակին, թե՛ նախաձեռնությանը: Հանդիպման 20-րդ րոպեին «ԱԶ Ալկմար»-ը կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Տուգանային հարվածից` դարպասի հեռավոր անկյունը գրավեց Վալդեմար Բիսկովը: Րոպեներ անց արագ հակագրոհներից մեկի ժամանակ «ԱԶ Ալկմար»-ը երկրորդ գոլը խփեց: Այն իր ակտիվում գրանցեց Ուեսլի Պատատին: 

Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ն մի շարք սուր պահեր ունեցավ, սակայն հանդիպման ընթացքը բեկել այդպես էլ չհաջողվեց:   «ԱԶ Ալկմար»-ը ժամանակ առ ժամանակ վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ պաշտպանների ու դարպասապահի սխալից օգտվեց ու «Արարատ-Արմենիա»-ի դարպասը 3-րդ գնդակն ուղարկեց նույն Ուեսլի Պատատան: Նիդեռլանդները ներկայացնող թիմը նաև 4-րդ գնդակն ուղարկեց հայկական թիմի դարպասը: Այս անգամ աչքի ընկավ Մեխ Մերդինկը:

«Արարատ-Արմենիա»- «ԱԶ Ալկմար»` 0:4:

Հաջորդ տուրում` նոյեմբերի 6-ին, «Արարատ-Արմենիա»-ն կհյուրընկալվի պորտուգալական «Տորենսե»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում