«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երրորդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անակնկալ հաղթանակի տոնեց «Կոմո»-ն, որը 4:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, «Լիլ»-ը զիջեց «Գալաթասարայ»-ին 2:4 հաշվով, «Աստոն Վիլա»-ն 3 գնդակ ուղարկեց «Վիկինգ»-ի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը, «Բավարիա» - «Արսենալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, «Բետիս»-ը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ֆեյենորդ»-ին, «Բրյուգե»-ն 3:0 հաշվով առավելության հասավ «Լանս»-ի նկատմամբ, «Ինտեր»-ը մեկ գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյոր»-ի դարպասը: Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ռեալ Մադրիդ»-ը սեփական հարկի տակ գերազանցեց «Լայպցիգ»-ին 4:1 հաշվով, «Սպորտինգ»-ը զիջեց ԼԱՍԿ-ին 2:3 հաշվով: